ՆԱՏՕ-ն կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ադրբեջանական և հայկական ուժերի միջև և նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին  Twitter-ում գրառում է արել Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Խավիեր Կոլոմինան:

«ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ադրբեջանական և հայկական ուժերի միջև: Մենք խորապես ցավում ենք մարդկային կորուստների համար և երկու կողմերին կոչ ենք անում թուլացնել լարվածությունն ու բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալ։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը» — գրել է Կոլոմինան:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest