«Կոչ ենք անում պահպանել եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթները»․ Դմիտրի Պեսկով

37

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Կրեմլը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմամբ, հետևում է դրա զարգացմանը և կողմերին զսպվածության կոչ է անում:

«Իրոք, մենք շատ ուշադիր հետևում ենք, բնականաբար մտահոգված ենք իրավիճակի սրմամբ, կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել, ամենակարևորը՝ պահպանել հայտնի եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթները», — ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին: