ՌԴ ՊՆ․ Ադրբեջանի ԶՈւ-ն 3 անգամ խախտել է հրադադարը

27

ՌԴ պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով իրավիճակի լարմանը Լեռնային Ղարաբաղում, օգոստոսի 2-ի իր տեղեկատուում նշել է, որ մեկ օրում ռուս խաղաղապահների զորակազմի պատասխանատվության գոտում «Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի 3 խախտում է գրանցվել»։

«Վիրավորում է ստացել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների ներկայացուցիչը։ Ռուս խաղաղապահների հրամանատարության կողմից ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցության արդյունքում իրավիճակը կարգավորվել է: Կողմերի շփման գծում փոփոխություն թույլ չի տրվել»,-ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ ռուս խաղաղապահների անվտանգության ապահովման և հնարավոր միջադեպերի կանխարգելման նպատակով մշտական փոխգործակցություն է պահպանվում ՀՀ և Ադրբեջանի ԶՈւ Գլխավոր շտաբերի հետ։