Այսօր հիշատակվում է Շանգալի եզդիների ցեղասպանության 8-րդ տարելիցը

25
2014 թվականի Օգոստոսի 3-ից սկսած Իրաքի Հանրապետության Շանգալ եզդիաբնակ մարզում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ձեռքով տեղի է ունեցել եզդի ժողովրդի ցեղասպանությունը։
Հազարավոր անմեղ եզդիների թրատել են, գնդակահարել և սովամահ արել։ Ժողովրդի մի մասին ֆիզիկապես են ոչնչացրել, երեխաներին ու ծերերին՝ տեղահանել արել և բնաջնջել սարերում, իսկ կանանց ստրկացրել են։ Գերեվարված երեխաներին պահել են մեկուսի վայրերում և ստիպել, որ դավանափոխ լինեն և իսլամ ընդունել։
2018թ․ Հայաստանի Հանրապետության խորհրդարանը ճանաչեց և դատապարտեց ահաբեկչական խմբավորումների կողմից Իրաքի Հանրապետության՝ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014թ․ իրականացված ցեղասպանությունը։