2022թ. առաջին կիսամյակում ԱՀ տարածքում արձանագրվել է հանցագործության 1276 դեպք

28

Ինչպես հայտնում են Արցախի դատախազությունից, 2022թ. առաջին կիսամյակում  արձանագրվել է հանցագործության 1276 դեպք (2021թ. առաջին կիսամյակում՝ 872 դեպք, 2020թ. առաջին կիսամյակում՝ 525, 2019թ. առաջին կիսամյակում՝ 456):

2022թ. առաջին կիսամյակում գրանցված հանցագործությունների թիվը 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 404-ով, 2020թ. համեմատությամբ՝ 751-ով, 2019թ. համեմատությամբ՝ 820-ով:

2022թ. առաջին կիսամյակում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործության 275 դեպք (2021թ. առաջին կիսամյակ՝ 179, 2020թ. առաջին կիսամյակ՝ 196, 2019թ. առաջին կիսամյակ՝ 172), հասարակական անվտանգության, կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված 429 հանցագործություն (2021թ. առաջին կիսամյակ՝ 238, 2020թ. առաջին կիսամյակ՝ 106, 2019թ. առաջին կիսամյակ՝ 107), սեփականության դեմ ուղղված 189 հանցագործություն (2021թ. առաջին կիսամյակ՝ 273, 2020թ. առաջին կիսամյակ՝ 122, 2019թ. առաջին կիսամյակ՝ 121), տնտեսական գործունեության դեմ ուղղված 13 հանցագործություն (2021թ. առաջին կիսամյակ՝ 5, 2020թ. առաջին կիսամյակ՝ 8, 2019թ. առաջին կիսամյակ՝ 5), շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործության 17 դեպք (2021թ. առաջին կիսամյակ՝ 20, 2020թ. առաջին կիսամյակ՝ 9, 2019թ. առաջին կիսամյակ՝ 6), պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված 96 հանցագործություն (2021թ. առաջին կիսամյակ՝ 122, 2020թ. առաջին կիսամյակ՝ 69, 2019թ. առաջին կիսամյակ՝ 34):

Թեև հանցավորության ընհանուր թվում ունենք համեմատական աճ, այդուհանդերձ էականորեն նվազել է սեփականության, պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը, ինչը պատերազմական և հետպատերազմական շրջանին հատուկ նպաստավոր պայմանները հետզհետե վերացնելու արդյունք է: