«Մենք մեր կամքով չենք այս իրավիճակում հայտնվել». Բերձորցի տեղահանված

34

Տասը տարեկանում ընտանիքի հետ Բերձոր տեղափոխված Անահիտ Գրիգորյանը բազմազավակ մայր է, ով այժմ ապրում է ժամանակավոր բնակարանում, սակայն ամեն պահի կարող է հեռացվել այնտեղից:

«Մինչեւ պատերազմի սկսելը Բերձորում ենք ապրել: Պատերազմից հետո հրաման եկավ, որ քաղաքը պետք է ազատենք, որ թշնամում է անցնում: Բոլորս դուրս եկանք, եկանք Հայաստան: Այս երկու տարվա ընթացքու բազմաթիվ խնդիրների ու հալածնքների  միջով ենք անցել: Ու հիմա էլ դեռ չգիտենք, թե մեզ ինչ է սպասում… Նորքում մի հինք շենք կա, սկսեցինք այդտեղ ապրել, որ վարձով չապրենք, մտածեցինք, որ պետությունը կաջակցի, չի հանի այդտեղից, մինչեւ մեզ ինչ-որ բանով աջակցի: Բայց ինչ մտել ենք այդ շենքը, հակառակն է, անընդհատ մարդիկ են ուղարկում, ովքեր պահանջում են, որ դուրս գանք: Ասում են, այստեղ մի ապրեք, գիտեք, դա ինչ շենք է, պրիստիժ շենք է… մեր կորցրած կյանքը, մեր կորցրած տները, մեր կորցրած ամեն ինչը երեւի այդ պրիստիժի մեջ չի մտնում»,- ասում է կինը:

Անահիտ Մանուկյանը պատմում է, որ այլ գնալու տեղ չունի, անգամ պատկերացում չունի, թե ուրիշ որտեղ կարող է իր եւ իր երեխաների համար կացարան գտնել: Իրավիճակը բարդացնում է նաեւ այն, որ ավագ որդին հաշմանդամություն ունի եւ գտնվում է հատուկ հաստատությունում:

«Երեկ էլ շենքի տերն էր եկել, պահանջում էր կոնկրետ օր ասենք, թե երբ ենք դուրս գալու… ես մի բան չեմ կարողանում հասկանալ, ինչու են մեզ հետ այսպես վարվում: Մենք մեր կամքով չենք այս իրավիճակում հայտնվել»,- ասում է բազմազավակ մայրը: Նրա խոսքով, նույն շենքը ընդհանուր առմամբ ապրում է 15 ընտանիք եւ բոլորը կանգնած են խնդրի առաջ. ինչպես գնել այլ բնակարան.

«Այսքան մարդ, այսքան ընտանիք է շենքում ապրում, բայց մենք մեջը, պետությունը շենքը վաճառեց… կարծես հատուկ մեզ հալածեն: Արդեն չգիտենք, թե ում դիմենք, ինչպես որեւէ լուծում գտնենք: Իսկապես հնարավոր չի պետությունից որեւէ արձագանք ստանալ»:

Նշենք, որ դեռեւս կան բերձորցիներ, ովքեր կարողանում են կարճ ժամանակով մեկնել իրենց քաղաք, սակայն շուտով դա այլեւս հնարավոր չի լինի անել: Օրերս հայտնի դարձավ, որ  Ադրբեջանական կողմը ավարտին է հասցրել Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհի (միջանցք) իր հատվածի շինարարությունը եւ այս օրերին ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքները շարունակում է արդեն Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի երկու հայկական գյուղերում՝ Հին Շենում եւ Մեծ Շենում:

Ադրբեջանը նոր ճանապարհի (միջանցք) աշխատանքները սկսել է 44-օրյա պատերազմի ավարտից գրեթե անմիջապես հետո:

Անի Գևորգյան