Պատերազմում զոհված մանկատան սան Գևորգ Եղշատյանի գերեզմանին տապանաքար է տեղադրվել

54

Forrights.am-ը 2022 թվականի մարտին ներկայացրել էր 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Եղշատյանի մարտական ուղին։ Նա մանկատան սան էր, երկկողմանի ծնողազուրկ։ Վանաձորի արդեն իսկ լուծարված մանկատան նախկին աշխատակիցներն ահազանգել էին այն մասին, որ Վանաձորի պանթեոնում տեղադրված չէ Գևորգի տապանաքարը՝ ինչպես մյուսներինը։ Վանաձորի համայնքապետարանից փոխանցել էին, որ Գևորգի և այլ զոհերի շիրմաքարերը տեղադրված չեն եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։

Forrighst.am-ն օրերս այցելել էր Վանաձորի պանթեոն։ Արձանագրել ենք, որ Գևորգ Եղշատյանի տապանաքարն արդեն տեղադրված է։

Գևորգը 13 տարեկանից բնակվել է Վանաձորի մանկատանը: Նախ մահացել է հայրը, ապա՝ մայրը: Ծնողների մահվանից հետո, մորաքույրն է խնամել, բայց, երբ նա էլ է մահացել Գևորգին քրոջ և եղբոր հետ տեղափոխել են Վանաձորի մանկատուն: Քուրն ու եղբայրը մեկ տարեկան են եկել, երբ նրանց որդեգրելու տեղափոխել են արտասահման:

Վանաձորի մանկատան նախկին աշխատակցուհի Կարինե Մնացականյանի փոխանցմամբ՝ Գևորգը երազել է սեփական տուն և բիզնես ունենալու մասին։

«Գևորգը որոշեց «Ես եմ» ծրագրով՝ երեք տարով բանակ գնալ: Մանկատան երեխաներին բնակարան տալու հարցում տեղաշարժ չկար, ինքն ասում էր՝ բանակից գամ տուն կառնեմ, բիզնես կդնեմ: Դպրոցից հետո խոհրարություն էր սովորել արհեստագործական ուսումնարանում»,-ասաց նա։

Գևորգը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 9-ին՝ ԱԹՍ-ի հարվածից: Գևորգը ծառայության էր մեկնել Ասկերանում, բայց պատերազմի օրերին եղել է Ջրականում:

Նարեկ Կիրակոսյան