Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց Արմավիր քրեակատարողական հիմնարկից

70

Քիչ առաջ Արմավիր քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը։ Լրացել էր նրա կալամքի ժամկետը և քանի դեռ նոր միջնորդություններ ու պայմնաններ չկային նրա  կալանքը երկարաձգելու, ստիպված էին նրան ազատ արձակել։
Ավելի վաղ, այսօր նշանակված դատական նիստին Չալաբյանը չէր ներկայացել դատարան առողջական խնդիրների հետ կապված։ Դատավոր Մնացական մարտիրոսյանը հետաձգեց դատական նիստը։

Չալաբյանին դիմավորելու էին եկել նրա հարազատներն ու ընկերները։ Նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում աջակցել են իրեն, մասնավորապես լրագրողներին և լրատվամիջոցներին։