Հուլիսի 17-ին զորամասում ջերմային 2-րդ աստիճանի այրվածքներ ստացած զինծառայող Պալյան Պողոսյանը քիչ առաջ մահացել է։ Նա բուժում էր ստանում Այրվածքաբանության ազգային կենտրոնում։ Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստստեց նրա հարազատներից մեկը։ Հիվանդանոցից տեղեկությունը հաստատել էին նաև Factor.am-ին։
Հիշեցնենք ՊՆ֊ն այս մասին հայտնել էր ընդամենը երեկ, սակայն, դեպքը տեղի էր ունեցել 9 օր առաջ։ Մեզ հայտնի դարձավ, որ Պալյան Պողոսյանը Շիրակի մարզի Ազատան համայնքից էր, ծառայությունն ավարտելու էր 2023 թվականի փետրվարին։ Նա Պողոսյանների միակ արու զավակն էր։
Մեզ հայտնի դարձավ, որ զինծառայողի ընտանիքին Պաշտպանության նախարարությունը պատշաճ չի տեղեկացրել։ Ընտանիքը դեպքի մասին իմացել է ազատանցի մեկ այլ զինծառայողից։ Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չի նշել, թե որն է եղել զինծառայողի այրվածքերի պատճառը։ Որևէ պարզաբանում չեն ներկայացրել ընտանիքին։ Թեմայի շուրջ Պաշտպանության նախարարությունից որևէ տեղեկություն ստանալ չի հաջողվում, զանգերն անպատասխան են մնում։
Այս թեմային առավել հանգամանալից կանդրադառնանք առաջիկայում։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: