Յոթ ամիս շարունակ կալանքի տակ գտնվող «Այլընտրանք» հասարակական կազմակերպության ղեկավար, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Մանթաշյանը ազատ արձակվեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, այսօր՝ հուլիսի 20-ին, Նարեկ Մանթաշյանին 20 միլիոն գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշում կայացրեց։
Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին և 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը և դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: