Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները քննադատում են ԵՄ-Ադրբեջան նոր գազային գործարքը

51

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները քննադատում են ԵՄ գազային գործարքը Ադրբեջանի հետ, որով Եվրոպան փորձում է նոր աղբյուրներ գտնել ռուսական գազին փոխարինող, գրում է The Guardian-ը։

Երկուշաբթի օրը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կնքեց էներգետիկ նոր հուշագիրը։ Կանգնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողքին՝ Ֆոն դեր Լեյենն ասել էր․ որ ԵՄ-ն դիվերսիֆիկացվում է Ռուսաստանից և շրջվում դեպի «ավելի վստահելի, գործընկերների»՝ հավելելով, որ ուրախ է Ադրբեջանին նրանց թվում համարելու համար:

«Դուք իսկապես կարևոր էներգետիկ գործընկեր եք մեզ համար և միշտ վստահելի եք եղել»,-ասել էր նա։

Լրատվամիջոցը նշում է՝Ալիևը,որը ղեկավարում է մոլեգնող կոռուպցիան և ակտիվիստների ու անկախ լրատվամիջոցների ճնշումները իր իշխանության 19 տարիների ընթացքում, ԵՄ-ի հետ ստորագրված էներգետիկայի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը բնութագրել է, որպես «ապագայի ճանապարհային քարտեզ»:

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը  նշում է, որ ԵՄ-ն չպետք է ստորագրեր հուշագիրը և չմտներ քննարկված նոր երկկողմ համաձայնագրի մեջ՝առանց պնդելու քաղաքական բարեփոխումները՝ բազմաթիվ քաղբանտարկյալների ազատ արձակում և օրենքների փոփոխություններ, որոնք խիստ սահմանափակում են հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին:

«Ադրբեջանը նավթ և գազ է օգտագործում ԵՄ-ին հիմնարար իրավունքների հարցերում լռեցնելու համար։ Իրականությունն այն է, որ Ադրբեջանի իշխանությունները հայտնի են կոռուպցիան հետաքննող քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ ճնշում գործադրելով, հատկապես, երբ խոսքը գնում է նավթի և գազի մասին»,-ասել է կազմակերպության ԵՄ տնօրենի պաշտոնակատար Ֆիլիպ Դամը։

Ըստ Human Rights Watch-ի՝ մարտին բանտից ազատ են արձակվել ընդդիմության մոտ 40 առաջնորդներ, լրագրողներ և քաղաքացիական հասարակության առաջնորդներ, սակայն տասնյակները շարունակում են անօրինական բանտարկվել:

«ԵՄ-ն չպետք է ասի երկրին վստահելի, երբ այն սահմանափակում է քաղաքացիական հասարակության խմբերի գործունեությունը և ճնշում քաղաքական այլախոհությունը»,-ասել է Դամը։

Amnesty International-ի Բրյուսելի գրասենյակի տնօրեն Իվ Գեդին էլ, մասնավորապես, ասել է «Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ ծառայում է որպես հիշեցում, որ ռեպրեսիվ և անպատասխանատու ռեժիմները հազվադեպ են հուսալի գործընկերներ, և որ մարդու իրավունքների հաշվին կարճաժամկետ նպատակներին հասնելը, աղետի բաղադրատոմսն է»: