Ազատազրկվածների 50 %-ը քրոնիկ հիվանդություններ ունի․ վերապատրաստումների կարիք կա․ ՄԻՊ

38

Ազատությունից զրկված անձինք երբեմն դիմում են ծայրահեղ քայլերի, հիմնականում հացադուլի կամ ինքնավնասման: «Քրեակատարողական հիմնարկներում ինչպե՞ս են պաշտպանվում կալանավորների՝ բժշկական ծառայությունից օգտվելու իրավունքները» թեմայով քննարկման ընթացքում այս մասին նշեց  ՄԻՊ աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը:

Նրա խոսքով՝ ազատությունից զրկված անձանց 50 տոկոսը քրոնիկ հիվանդություններ ունի։

«Այդ անձիք դիսպանսեր վերահսկողության տակ են: Նման իրավիճակում, երբ անձը հայտարարում է հացադուլ, անհրաժեշտ է մասնագիտական օգնություն, մենք սահմանափակվում ենք ամենօրյա բժշկական դիտարկմամբ և լինում են դեպքեր, երբ իրավիճակը ավելի է բարդանում: Ունենք դեպքեր, երբ մեկ-երկու ամսից ավել գտնվել են հացադուլում, և նրանց նկատմամբ մասնագիտական մոտեցումը՝ բժշկական տեսանկյունից, դեռևս բժիշկների համար «անհայտ է», թե ինչ պետք է անեն: ԵԽ հետ համատեղ մենք մշակել ենք ուղեցույց, և կարծում եմ շուտով վերապատրաստումներ կանցնեն ՔԿՀ անձնակազմի անդամները: Վերապատրաստման անհրաժեշտություն կա հացադուլում գտնվող անձանց առողջության իրավունքի պահպանման համար: Սահմանափակ ցուցիչները հնարավորություն չեն տալսի անձի առողջական վիճակի ճիշտ գնահատման և ժամանակին բժշկական օգնության ճիշտ կազմակերպման համար»,- նշեց Գասպարյանը: