2022 թ․-ին Արցախում ծնվել է 792 երեխա

32

2022 թվականի առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 792 երեխա ՝ 406 տղա, 386 աղջիկ․ տեղեկացնում են Արցախի Հանրապետության Առողջապահության Նախարարությունից։

Քաղաք Ստեփանակերտում 697 երեխա է ծնվել, առավելագույն ծնված երեխաների քանակ շրջաններից գրանցվել է Մարտակերտում՝ 66, այնուհետև՝ Մարտունիում՝ 29: Հունվար-հունիս ժամանակահատվածում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 4 ծնունդ:

6 երեխա ծնվել է արտամարմնային բեղմնավորման ճանապարհով, որից 3 տղա, 3 աղջիկ: Արցախի Հանրապետությունից ՀՀ բուժհաստատություններում ծնվել է 15 երեխա՝ 8 տղա, 7 աղջիկ: Արդյունքում ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունը առաջին կիսամյակում կազմել է 807 երեխա՝ 414 տղա, 393 աղջիկ:

2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 593 երեխա՝ 270 տղա, 323-աղջիկ, ինչը նշանակում է, որ ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում  ծնունդների թիվն աճել է գրեթե 200-ով: