«Բայրաքթարը խփեց՝ 15 հոգի մի անգամից զոհվեց, ՀՕՊ-ը բացակայում էր»․ պատերազմի մասնակից

86

44-օրյա պատերազմի գյումրեցի մասնակից Գևորգ Կարճիկյանը հայկական կողմի պարտության առանցքային պատճառններից մեկը հակաօդային պաշտպանության բացակայությունն է համարում։

«Հոկտեմբերի 2-ին բայրաքթարով խփեցին 15 հոգի մի անգամից զոհվեց և ահագնին շատ վիրավորումներ եղան»,-հիշում է նախկին ժամկետային զինծառայողը և ներկայացնում մի դրվագ, թե ՀՕՊ-ի բացակայությունն ինչի է հանգեցրել։

«ՀՕՊ-ը բացակայում էր, եթե լիներ ու լավը լիներ, այս պատերազմն այլ ընթացք կունենար։ Մեզ որ խփեցին, մեր մարտկոցն այդ պահին լուրջ գործողություն էր անում, ցամաքայինով չէին կարողանում խփել, խփեցին օդայինով։ Հոկտեմբերի 2-ին Ջեբրայիլում մեզ խփեցին, իսկ 5-ին արդեն Կուբաթլու էին հասնել, իսկ Կուբաթլուն Ջեբրայիլից 100 կմ հեռավորության վրա է»,-ասում է նա։

Գևորգը հոկտեմբերի 5-ին բեկորային վիրավորումներ է ստացել։ Տեղափոխվել է հիվանդանոց և հետևելով ընթացքին նկատել է, որ պաշտոնական տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։

«Հոսպիտալում լսում էի, որ ասում էին՝ Ջեբրայիլը մեր վերահսկսողության տակ է, բայց ես վիրավորվել էի Կուբաթլիում, մի քիչ ապսուրդ էր»,- ասում է նա ու շեշտում, որ Ջրականը (Ջեբրայիլ) Որոտանից (Կուբաթլու) 100 կմ հեռավորության վրա է և եթե ինքը ու ծառայակիցները նահանջել են Որոտան ու վիրավորվել, ապա անհնար էր մի քանի օր անց Ջրականը հետ բերել։

Պատերազմը Գևորգի և ծառայակիցների համար անակնկալ է եղել։  «Պատերազմից 15-20 օր առաջ  Ջեբրայիլ էինք եկել, որ գլխավոր ռազմական տեսչության քննությունը հանձնեիք, սեպտեմբերի 25-ի երեկոյան մեզ տագնապ տվեցին և տարան կենտրոնացված շրջաններ, 27-ի առավոտյան զարթնել ենք պայթյունների ձայներից, Ջեբրայիլի գունդը պայթյունների մեջ տեսանք։ Պատերազմի դաշտում մտածում էինք, որ հեսա կպրծնի՝ ապրիլյանի պես, էսօր-էգուց, բայց գնալով ավելի էր թեժանում»,- ասում է նա։

Գևորգը և երեք ծառայակիցներ պատերազմի առաջին օր կորել են մարտի դաշտում, քանի որ տեղանքին ծանոթ չեն եղել։

Կամազը, որը պետք է տեղափոխեր մեզ, անիվը վնասվել էր, 27-ի ցերեկվանից մինչև 28-ի լուսաբաց զորքի հետ չէինք։ Ակը փոխելը երկար էր տևելու, մեր մարտկոցը մեզ չէր կարող սպասել, պետք է առաջ գնար։ Ես իմ հաշվարկով՝ երեք հոգով, մնացինք ակը փոխելու։ Մինչև մենք փոխեցինք մերոնք շատ հեռացել էին, կապը չէր բռնում։ Ստիպված մեր իմացած ճանապարհով պիտի շարժվեինք։ Հասանք մի տեղ, որտեղ մարդ չկար, հետո կապ գտանք, գնացինքն հրամանատարական կետ, որտեղից էլ մեզ ուղեկցեցին մեր մարտկոցի մոտ»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան