Ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը Վայոց ձորի Խաչիկ գյուղի ուղղությամբ

61

Երեկ երեկոյան ադրբեջանական կողմը կրակ է բացել Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ գյուղի ուղղությամբ։ Ինչպես Factor․am-ին տեղեկացրեց գյուղի բնակիչներից մեկը, կրակոցները բավականին երկար են եղել և դադարել են միայն հայկական կողմի պատասխան կրակից հետո։

Ըստ մեր զրուցակցի՝ կրակոցներն ուղղված են եղել դեպի գյուղի մերձակա ճանապարհին շինաշխատանքներ իրականացնողները։ Կրակոցների հետևանքով ոչ ոք չի տուժել, վնասվել է համայնքապետ Հովիկ Սմբատյանի ծառայողական Նիվա մակնիշի ավտոմեքենան։ Համայնքապետը հրաժարվեց մեզ մեկնաբանություն տալ՝ հորդորելով դիմել ՊՆ։ Պաշտպանական գերատեսչությունից հայտնեցին, որ առաջիկայում հաղորդագրություն կտարածեն միջադեպի առնչությամբ։