Կառավարության ծրագրերը կամ անելիքները որևէ պատշաճ քննարկման չեն ենթարկվում Ազգային ժողովում․Արաքս Մելքոնյան

54

ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ Մեդիա կենտրոնում մեկնարկել է քննարկում «Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը․ու՞մ և ի՞նչի համար են փոխվում գլխավոր կանոնները» թեմայով։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանն ասաց, որ ներկայիս սահմանադրությունը չի ապահովում իշխանությունների տարանջատում, և որ նեղ շրջանակներում լուծվում են երկրի համար կարևորագույն հարցեր․

«Մենք ունենք պառլամենտից սերած կառավարություն, այսինքն մեծամասնություն ունեցող քաղաքական ուժ Ազգային ժողովում։ Առանց որևէ քննարկումների, առանց որևէ մեկի հավանության՝ նրանց նշանակած անձը անհապաղ նշանակվում է Կառավարության ղեկավար։ Վարչապետն ու կառավարությունը մեզ մոտ ունեն անսահամանափակ լծակներ, և նախորդ օրը մեր քննարկումներում հիմնավորվեց այն, որ ոչ թե պառլամենտից է սերում կառավարությունը, այլ կառավարությունից է սերում մեր պառլամետը, և դա պրատիկայում մենք բազմիցս տեսել ենք այն իմաստով, որ կառավարության ծրագիրը կամ անելիքները որևէ պատշաճ քննարկման չեն ենթարկվում Ազգային ժողովում»։

Նրա խոսքով՝ բազմաթիվ օրինակներ կան, երբ խմբակցությունը միաձայն քվեարկում է կառավարության ծրագրի, կառավարության բերած օրենքների համար, և այդտեղ նույնիսկ քաղաքական քննարկումներ տեղի չեն ունենում․

«Կայուն մեծամասնության պայմաններում, հատկապես գերկայուն, երբ կառավարող քաղաքական ուժն ունի երկու երրորդը պառլամենտում, պառլամենտական փոքրամասնությունը պոզիցիոն որևէ լծակ չունի՝ ազդելու այդ որոշումներում։

Նախորդ շաբաթ և՛ Գլխավոր դատախազի, և՛ Վճռաբեկ դատարանի պալատների դատավորների ընտրությունը հենց դրա մասին էր խոսում, որ հիմա խորհրդարանական ընդդիմությունն, ըստ էության, չի ներկայանում նիստերի, բայց պառլամենտի գործունեությունը դրանից չի տուժում»։