ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ Մեդիա կենտրոնում մեկնարկել է քննարկում «Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը․ու՞մ և ի՞նչի համար են փոխվում գլխավոր կանոնները» թեմայով։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ մեր երկրում անկախ կառավարման մոդելից ձախողված է իշխանությունների տարանջատման և պրոցեսավորման սկզբունքը։ Ըստ նրա՝ որևէ սահմանադրություն, անկախ կառավարման ձևից, չի երաշխավորում այս սկզբունքը․

«Ամենից կարևոր երկու իշխանության ճյուղերը, առաջինը դատական իշխանությունը երբեք չի ունեցել սահմադրության մակարդակով երաշխավորված անկախություն, ավելին՝ մշտապես գտնվել է գործադիր իշխանության հսկողության ներքո։ Մեխանիզմերի առումով՝ գործադիր իշխանությունն ունեցել է դատական իշխանության վրա ուղղակի ազդեցության լծակներ՝ անկախ նրանից՝ կառավարման ձևը նախագահական էր, կիսանախագահական էր, թե պառլամենտական էր»։

Սաքունցի խոսքով՝ օրենսդիր մարմինը ևս չի ունեցել լիակատար անկախություն, որովհետև պառլամենտական մեծամասնությունը ունեցել է և ունի բացարձակ իշխանություն․

«Կարևոր է մի բան, որ բացի սահմանադրական բարեփոխումների խորհրդից՝ կա սահմանադրական մասնագետների հանձաժողովը, որը նախաձեռնել է հանդիպումներ տարբեր խմբերի, շահառուների հետ, և սա շատ կարևոր է, որպեսզի սահմանադրական փոփոխությունների նշանակությունը, բովանդակությունն ընկալվի ոչ թե կառավարող կուսակցության ցանկություն, այլ դա կենսական անհրաժեշտություն է պետության իրապես անվտանգային խնդիրները լուծելու համար, էլ չեմ խոսում սպառնալիքները կանխելու համար, որովհետև, իմ համոզմամբ, ամբողջ ծանրաբեռնավածությունը դրված է եղել գործադիր իշխանության վրա»։

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest