ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Սերգեյ Չիչոյանը

51

Օրենքով սահմանված կարգով՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականություններն անցնում են Խորհրդի տարիքով ավագ անդամին:

ԲԴԽ-ից հայտնում են, որ Խորհրդի տարիքով ավագ անդամ Ս. Միքայելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ավագության սկզբունքով պարտականությունները կատարելուց:

Խորհրդի որոշմամբ՝ դիմումը բավարարվել է, և ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի տարիքով մյուս ավագ անդամ Սերգեյ Չիչոյանը: