ԲԴԽ նախագահի ընտրությունը տապալվել է․ կանցկացվի 2-րդ փուլ

41

Այսօր Բարձրագույն դատական խորհուրդն պետք է նոր նախագահ ընտրեր ԲԴԽ գիտնական-անդամներից․ նրանք են Դավիթ Խաչատուրյանը, Գրիգոր Բեքմեզյանը և Վիգեն Քոչարյանը։

Factor.am-ը գրում է, որ Գրիգոր Բեքմեզյանը Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ քվեարկության արդյունքում ԲԴԽ նախագահ չի ընտրվել։ Նրա խոսքով՝ ԲԴԽ-ն նոր նիստ կհրավիրի երկրորդ փուլով քվեարկության համար։ Օրն ու ժամն առայժմ հայտնի չէ։

Հիշեցնենք՝ օրենքով առաջին փուլով ԲԴԽ նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է վեց և ավելի ձայն։ Եթե առաջին փուլով նախագահ ընտրել չի ստացվում, երկրորդ փուլով են ընտրություն կազմակերպում, որտեղ արդեն անհրաժեշտ է առնվազն չորս ձայն։