ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները դադարեցվել են

46

ՀՀ Բարձրագույն դատական խորհրդից տեղեկացնում են, որ Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվել են։

«Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի անդամ Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյանի կողմից 2022 թվականի հուլիսի 4-ին ներկայացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 2-րդ մասով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է․

Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները 2022 թվականի հուլիսի 4-ից համարել դադարած»,- ասված է ԲԴԽ որոշման մեջ։

Հիշեցնենք՝ ՀՀ նախագահի հրամանագրով Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր։ Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդմնակալության արարողությունը։