Զոհված զինծառողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Դատախազության շենքի դիմաց

38

Զոհված զինծառողների ծնողները Դատախազությունից պահանջեցին 10 հոգով բարձրանալ վերև՝ Արթուր Դավթյանի հետ հանդիպման։

Ակցիայի ժամանակ նրանց մոտեցավ Դատախազության ներկայացուցիչ՝ նշելով, որ ծնողներից երկու հոգի կարող են բարձրանալ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպման:

«Նվազագույնը ութից տասը հոգի պետք է բարձրանա վերեւ, որ բոլորի կարծիքը լինի: Այս շենքում տասը հոգով ոչ մեկի ոչինչ չենք կարող անել: Կամ էլ Արթուր Դավթյանը պետք է իջնի ներքեւ»,- նշեց ծնողներից մեկը:

Հիշեցնենք՝ նրանց պահանջն է, որ Քննչական կոմիտեում 308 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) հարուցված գործը փոխանցվի ԱԱԾ-ին:

Նրանք պահանջում են նաեւ, որ գործը քննվի առերեւույթ պետական դավաճանության 299 հոդվածով, եւ որ Նիկոլ Փաշինյանը կանչվի հարցաքննության: