
Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսն այսօր ընդունել է Խծաբերդում գերեվարված շիրակցի պահեստազորայինների հարազատներին, որոնք վաղ առավոտից բողոքի ակցիա էին անցկացնում հյուպատոսարանի շենքի դիմաց։
Ցուցարարները նշում էին, որ իրենց հարազատները գերեվարվել են ռուս խաղաղապահ ուժերի տեղակայման տարածքներում, հետևաբար ՝ ռուսական կողմը պիտի պարտավորվի անհապաղ լուծել նրանց հայրենադարձման հարցը։
Հանդիպումից հետո գերիների հարազատները, առանց մանրամասներ ներկայացնելու հայտնել են, որ հյուպատոսի պատասխանը իրենց չի գոհացրել։