Factor.am-ը գրում է․
Խծաբերդում գերեվարված գերիների հարազատներն այս պահին բողոքի ակցիա են անցկացնում Գյումրիում ռուսական հյուպատոսարանի շենքի դիմաց։ Նրանք ռուսական կողմից են պահաջում ապահովել իրենց հարազատների ազատ արձակումը, քանի որ, ըստ նրանց, տղաները գերեվարվել են ռուսական խաղաղապահ ուժերի հսկողության տակ գտնվող տարածքում ու նրանց թողտվությամբ։ Գերիների հարազատների ձեռքին պաստառներ են հետևյալ բովանդակությամբ՝ « Ո՞ւր էիք ռուս խաղաղապահներ», «Վերադարձրեք մեր տղաներին»։
Ըստ հյուպատոսատարանի աշխատակիցներից մեկի՝ ՌԴ հյուպատոսն այս պահին շենքում չէ, հետևաբար՝ նա գերիների հարազատներին առաջարկեց երեք հոգանոց խումբ կազմել ու ժամը 14.00-ից հետո գալ և հանդիպել հյուպատոսին։ Գերիների հարազատները հայտարարեցին, որ կսպասեն, չեն հեռանա, մինչև հյուպատոսը չգա, իրենց պահանջը չլսի։
Արմիկ Մովսիսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: