Լարսի ճանապարհը վնասվել է Թերեքի վարարումներից․ ՏԿԵՆ

41

Լարսը փակ է հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով Թերեք գետի վարարման պատճառով։ Վարարումից վնասվել է միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը։ Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարի խոսնակ Սոնա Հարությունյանը։