Դատարանը չի կալանավորել հղի կնոջը վրաերթի ենթարկած ՃՈ սպային

41

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցած Ճանպարհային ոստիկանության սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հայտնել է Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը:

Արման Նավասարդյանը ստորագրությամբ ազատ էր արձակվել ապրիլի 29-ին։ Նա մեղադրվում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեջ, որը հանգեցրել է մարդու մահվան։

Հիշեցնենք՝ ապրիլի 26-ին Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում վարչապետի ավտոշարասյանն ուղեկցող Արամ Նավասարդյանը, արագ սլանալով, վրաերթի էր ենթարկել 29-ամյա հղի Սոնա Մնացականյանի: Կինն ու դեռ չծնված երեխան մահացել էին: Այս քրեական գործով անցնող այլ կասկածյալներ և մեղադրյալներ չկան: