Կառավարությունը շուրջ 2 մրդ դրամ կհատկացնի ոստիկանությանը

30

Կառավարությունը շուրջ 2 միլիարդ դրամ կտրամադրի ոստիկանությանը։ Համապատասխան որոշումը ներառված է կառավարության հունիսի 17-ի նիստի օրակարգում։

Ինչպես նշվում է որոշման հիմնավորումներում, այս տարվա ոստիկանության բյուջեով ընթացիկ ծախսերը կրճատվել են ու առկա հատկացումները, պայմանավորված անձնակազմի ներկայիս փաստացի թվաքանակով, բավարար չեն 2019-2021 թթ․ ըստ առանձին պաշտոնների խմբերի տարեկան հաշվարկով ձևավորված անվանական աշխատավարձերի չափերի։