Պաշտպանի աջակցությամբ զոհված զինծառայողի դուստրը օգտվել է ուսման վարձի փոխհատուցում ստանալու իրավունքից

74

Զոհված զինծառայողի կինը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և խնդրել աջակցել, որ դուստրը օգտվի ուսման վճարի փոխհատուցում ստանալու իրավունքից:

Զինծառայողի կինը տեղեկացրել է, որ ամուսինը մասնակցել է մարտական գործողություններին, ձեռք բերել հիվանդություն, որի պատճառով մահացել է:

Հավելել է, որ դուստրը սովորում է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում, դիմել է ուսման վարձի փոխհատուցում ստանալու խնդրանքով, սակայն հանդիպել է խոչընդոտների, և զեղչ չի տրամադրվել:

Բարձրացված հարցի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին և առաջարկել քննարկել զոհված զինծառայողի դստերը ուսման վճարի փոխհատուցում տրամադրելու հարցը:

Այնուհետև, զինծառայողի կինը լրացուցիչ տեղեկացրել է, որ խոչընդոտները վերացվել են, և դստերը արդեն տրամադրվում է ուսման վարձի զեղչը:

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների հետ կապված հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի ամենօրյա դիտարկման ներքո են:

Մարդու իրավունքների պաշտպան