23 օր հացադուլի մեջ․ դատապարտյալն ուշադրություն է պահանջում առողջական խնդիրների վրա

41

Արմավիր քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գևորգ Խաչատրյանը մայիսի 16-ից գտնվում է  հացադուլի մեջ։ Այս մասին forrights.am-ին հայտնեց դատապարտյալի մայրը։

Գևորգը դիմել է այս քայլին՝ առողջական խնդիրներից ելնելով։ Նա պահանջում է կատարել ՄՌՏ հետազոտություն։ Դատապարտյալը գտնվում է քրեակատարողական հիմնարկի բուժմասում։  Նրա պահանջը դեռևս կատարված չէ։

«Տղաս ասում ա, որ իրեն ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում։  Ողնաշարի վրա կիստայի նման բան կա։ Ուժեղ ցավերի մեջ ա լինում, գալիս են, մենակ ցավազրկող են սրսկում»,- պատմեց Գևորգի մայրը։

Նշենք, որ դատապարտյալին այցելել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։ Հարցումներ ենք ուղղել ՄԻՊ գրասենյակին և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Պատասխանները ստանալուն պես հավելյալ տեղեկատվություն կտրամադրենք։