Արմավիր քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գևորգ Խաչատրյանը մայիսի 16-ից գտնվում է հացադուլի մեջ։ Այս մասին forrights.am-ին հայտնեց դատապարտյալի մայրը։
Գևորգը դիմել է այս քայլին՝ առողջական խնդիրներից ելնելով։ Նա պահանջում է կատարել ՄՌՏ հետազոտություն։ Դատապարտյալը գտնվում է քրեակատարողական հիմնարկի բուժմասում։ Նրա պահանջը դեռևս կատարված չէ։
«Տղաս ասում ա, որ իրեն ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում։ Ողնաշարի վրա կիստայի նման բան կա։ Ուժեղ ցավերի մեջ ա լինում, գալիս են, մենակ ցավազրկող են սրսկում»,- պատմեց Գևորգի մայրը։
Նշենք, որ դատապարտյալին այցելել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։ Հարցումներ ենք ուղղել ՄԻՊ գրասենյակին և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Պատասխանները ստանալուն պես հավելյալ տեղեկատվություն կտրամադրենք։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: