Վայոց Ձորում ՊՆ «Կամազը» շրջվել է. 11 զինվորներ տեղափոխվել են հիվանդանոց

36

Վայոց ձորի մարզում հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127 կմ հատվածոմ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով Կամազ մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 11 հոգի, որոնք զինվորներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։