«Ընդդիմությունը փորձում է սադրել և հավասարակշռությունից հանել իշխանություններին», Բորիս Նավասարդյան

37

Իշխանափոխության պահանջով փողոցային պայքարը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանի թիմակիցների ու աջակիցների կողմից շարունակվում է: Ավելի քան մեկ ու կես ամիս շարունակվող ամենօրյա բողոքի գրծողություններն անցնում են համեմատաբար առանց բախումների: Չնայած, որ անցած ուրբաթ օրն ընդդիմադիրների և ոստիկանների միջը բախումներ եղան: Պատճառն այն էր, որ շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը ոստիկաններից պահանջում էր բացել փողոցը որպեսզի գնան խորհրդարան: Արդյունքում մարմնական վնասվածքներ ստացան վեց տասնյակից ավելի քաղաքացիներ՝ մեծամասնությունը ոստիկանությունից:

Հայաստանում մշտապես են եղել հակաիշխանական ակցիաներ, սակայն, դրանք երկրի ղեկավարների կեցավայրերի դիմաց անցկացնելն ընդունված չեն եղել: Այսինք՝ ընդդիմադիրներ, ոչ 2008-ին, ոչ էլ  2018-ին քաղաքացիներին չեն ուղարդել կառավարական առանձնատների կամ մասնավոր տների մոտ: Սա նոր բան է:

«Երևանի մամուլի ակումբ»-ի նախագահ, քաղաքագետ Բորիս Նավասարդյանի խոսքով այս գործողություններով ընդդիմությունը փորձում է իշխանություններին հանել հավասարակշռությունից:

«Ագրեսիվություն տների մոտ կամ շենքերի մուտքերի մոտ արգեսիա դրսևորվել է: Այնպես չէ, որ մեր ցուցարարների մոտ՝ անկախ որ ճամբարից են, տաբու կա, որ անձնական հարցերը չթիրախավորել: Այս ընդդիմությունը փորձում է հնարավորինս սադրել և հավասարակշռությունից հանել իշխանություններին: Նրանք այդպիսով ցանկանում են ցույց տալ ինչ-որ մեկին, որ հետևողականորեն և համարձակորեն պայքարում են իշխանության դեմ: Խոսքը ոչ միայն ներսի մեր գործիչների, այլ նաև դրսի մասին է, որոնցից ստանում են աջակցություն: Նկատի ունեմ Ռուսաստանը»,- ասաց քաղաքագետը:

Ոստիկանությունը երեկ տեսանյութ տարածեց, թե ինչպես է մի քաղաքացի Պռոշյան փողոցում մեծ մուրճը ձեռքին եկել իշխանությունների հրաժարականը պահանջելու: Պակաս վտանգավոր չէր նաև ոստիկանության կիրառած ուժը:  Բորիս Նավասարդյանի խոսքով՝ միայն անաչառ քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները:

«Բազմաթիվ օրինակներ կան, որ ուժի կիրառումն անհամաչափ էր և միայն ծառայողական հետաքննությունը կարող է ցուց տալ՝ դա հրահանգավորված էր, թե հետևանք էր ոստիկանական ուժերի ցածր պրոֆեսիոնալիզմի: Երբ դու չգիտես, թե ինչպես պետք է վարվես ցուցարարների հետ, որոնք ագրեսիվություն են ցուցաբերում, դու դառնում ես «քուչի» կռվի մասնակից, ոչ թե կարգ ու կանոն պահպանող»,- ասում է Նավասարդյանն ու շեշտում՝ բարդ է պատկերացնել, թե Հայաստանում պատշաճ քննություն կիրականացվի, պատճառները պարզելու համար:

Արդյո՞ք հնարավոր է, որ իշխանություններն օգտվեն առիթից և հաշվի առնելով ներքաղաքական խառնաշփոթը Արցախին կամ Հայաստանին առնչվող փաստաթուղթ ստորագրեն, որն այնքան էլ շահեկան չի լինի Երևանի համար, հետաքրքրվեցինք քաղաքագետից.

«Որևէ փաստաթղթի ստորագրումն ավելի շատ ժամանակ կպահանջի, քան ցուցարարները կկարողանան պահպանել այն էնտուազմը, որ կա այս շաբաթների ընթացքում»,- եզրափակեց նա:

Նարեկ Կիրակոսյան