Ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված զինծառայողներից մեկն ունի կողի կոտրվածք, մյուսների վիճակը բավարար է

38

Վայոց ձորի մարզում հունիսի 7-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 11 (1 սպա, 10 ժամկետային) զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց. նրանցից մեկը կողի կոտրվածք ունի, մյուսների վիճակը բավարար է, հիմնականում քերծվածքներ են ստացել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: