43 նոր դեպք․ կորոնաթվերը՝ նախորդ շաբաթ

33

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 30-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 43 նոր դեպք։

Այդ ընթացքում կատարվել է 10․329 թեստավորում։ Վարակից մահվան նոր դեպք չի գրանցվել․ ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8625 մահվան դեպք է արձանագրվել։

Նշված ժամանակահատվածում առողջացածների թիվը՝ 15։