Այսօր կեսօրին Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց ընդդիմության բողոքի ակցիա մասնակիցներից 5-ը բերման է ենթարկվել։ Ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել խուլիգանություն կատարելու կասկածանքով և տարվել են ոստիկանության կենտրոնական բաժին։
Ակցիայի ընթացքում հրմշտոց է տեղի ունեցել, որի հետևանքով շտապօգնության մեքենայով «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 4 քաղաքացի։ Տուժողների թվում նաև ոստիկաններ են եղել։ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ քաղաքացիների վիճակը գնահատվում է կայուն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Հիվանդանոց տեղափոխված 4 քաղաքացիներից 2-ը ոստիկանության ծառայողներ են:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: