Բերման են ենթարկվել Գեղամասարի ղեկավարն ու նրա տեղակալը

51

Գեղարքունիքի մարզի Սոթք-Վարդենիս ավտոճանապարհը փակելու համար ակցիայի վայրից բերման են ենթարկվել Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը և Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը: Այս մասին հայտնում է Փաստինֆոն։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող սևանցիները այսօր փակել են Սևան-Երևան մայրուղին։ Ոստիկանները համոզում էին բացել մայրուղին, ինչին քաղաքացիները հակադարձում են՝ ասելով, որ ճանապարհը կբացեն Քարվաճառը վերադարձնելու դեպքում: Այն բանից հետո, երբ քաղաքացիական հագուստով ոստիկանը սպառնաց բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին, իրավիճակն այնտեղ լարվեց։

Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար։ Ակցիաների ընթացքում բերման են ենթարկվել նաև Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը և նրա տեղակալը։