Մեկնարկել է ԵՄ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Արտահերթ ընտրություններ 2021. տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագրի ամփոփիչ միջոցառումը։

ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարծիք հայտնեց, որ արտահերթ ընտրություններն ազատ և արդար էին.

«2018թ. թավշյա հեղափոխությունից հետո ունեցանք երկու արտահերթ ընտրություններ, և կարող ենք ասել, որ Հայաստանը հաղթահարեց ժողովրդավարութան փորձությունը՝ այն իմաստով, որ խնդիրները լուծվեցին քաղաքական ճանապարհով, մարդիկ հնարավորություն ունեցան իրենց դիրքրոշումն արտահայտել ազատ և արդար ընտրությունների արդյունքում:

Անա՞մպ էին արդյոք ընտրությունները, իհարկե՝ ոչ: Քաղաքական բևեռվածությունը, թե՛ իշխանութան, թե՛ ընդդիմության կողմից ատելության ու մեղադրանքի, վիրավորանքի, զրպարտության խոսքը, ցավոք, ուղեկցել են ընտրություններին»:

«Սակայն հետընտրական պրոցեսում հետընթաց ունեցանք»,- նշեց Սաքունցը՝ հավելելով, որ անհրաժեշտ է ՏԻՄ գործունեությունը կարգավորող օրենսդրությունը փոխել, որպեսզի սուբյեկտիվ գործոնները ազդեցություն չունենան ընտրությունների առաջին փուլում ձևավորված պատկերի վրա:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest