ԱԺ-Կառավարության հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մինչ այս պահը հաստատված 39 գերի ունենք, որոնցից մեկը վերջերս է մոլորվելով հայտնվել Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Նրա խոսքով՝ միջազգային կազմակերպությունների դիրքորոշումն է օր առաջ գերեվարված հայրենակիցների վերադարձը և իրենք փորձում են այդ հարցում մաքսիմալ ջանք գործադրել, որպեսզի օր առաջ խնդիրը լուծեն․

«Ադրբեջանը անընդհատ փորձում է լրացուցիչ պայմանների հետ կապել մեր գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձը։ Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ բոլոր պահվող անձինք, ռազմագերիները պետք է վերադարձվեն»։

Վերջինիս խոսքով՝ խնդրի լուծման ամենաարդյունավետ ձևը միջազգային հանրության ճնշումն ապահովելն է։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest