Հայաստանում մայիսի 23-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 22 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422939-ի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Վերջին մեկ շաբաթում կատարվել է 11121 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3089295 է: Փաստացի այս պահին բուժվում է 541 պացիենտ, ավելացել է 2-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 412090 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 19 անձ: Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի. մահացածների թիվը 8624 է։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: