Հայաստանն առաջին անգամ նշանակվել է ԱՀԿ գլխավոր կոմիտեի անդամ

46

Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովի (World Health Assembly) շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը նշանակվել է Գլխավոր կոմիտեի անդամ․ տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։

7-օրյա պաշտոնական այցով Ժնևում գտնվող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գլխավորում է Հայաստանի պատվիրակությունը։ Գլխավոր կոմիտեն կազմված է 25 անդամներից։ Կոմիտեն, խորհրդակցելով Գլխավոր տնօրենի հետ, իրականացնում է հետևյալ գործառույթները.

✔️ որոշում է նստաշրջանի ընթացքում բոլոր լիագումար նիստերի, հիմնական հանձնաժողովների նիստերի և բոլոր հանձնաժողովների նիստերի ժամը և վայրը,

✔️ որոշում է նիստի ընթացքում յուրաքանչյուր լիագումար նիստի աշխատանքների հերթականությունը,

✔️ Առողջապահության ասամբլեային առաջարկում է օրակարգի հարցերը,

✔️ անհրաժեշտության դեպքում հանձնաժողովներին հատկացված օրակարգի հետագա հարցերը մի հանձնաժողովից փոխանցում է մյուսին,

✔️ զեկուցում է օրակարգում լրացումների մասին,

✔️ համակարգում է հիմնական և բոլոր հանձնաժողովների աշխատանքը,

✔️ սահմանում է նիստի հետաձգումը,

✔️ այլ կերպ նպաստում է նիստի աշխատանքների կանոնավոր իրականացմանը: