Անհետ կորածների ու գերիների ընտանիքների ամենամեծ պահանջն արդարադատությունն է

42

«Ժողովրդավարությունն ընտրություն է: 44-օրյա պատերազմից հետո հանրային լայն շրջանակներ քննարկում էին և կասկածի տակ քին դնում այն հարցը , թե ժողովրդավարության օգտին մեր երկրի կատարած ընտրությունն արդյո՞ք ճիշտ ընտրություն էր»,- «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ այս մասին նշեց ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը:

Օմբուդսմենի խոսքով՝ պատերազմից հետո շատ անհետ կորած անձանց, ու ապօրինի կերպով Ադրբեջանում պահվող ռազմագերիների ու քաղաքացիական անձանց ընտանիքների մասով չեն կարող ասել, որ այդ արդար ընտրությունը վերականգնվել է։ Այս մարդիկ սպասում են արդարադատությանը ու պահանջում են այդ արդարադատությունը։

«Վերադարձած ռազմագերիների ու նրանց ընտանիքների վերքերը դեռ պետք է բուժենք երկար ժամանակ։ Պատերազմում զոհված մեր հայրենակիցների ընտանիքները մինչև հիմա էլ սգում են ու փնտրում մխիթարություն։ Իրենց տունը, իրենց նորմալ կյանքը թողած տեղահանված մարդիկ փորձում են գտնել ձևեր՝ ինչպես լինել ավելի դիմակայուն, և շատերը նրանցից իրենց ներսում հույս ունեն՝ իրենց տները վերադառնալու»։

Վերջինիս դիտարկմամբ՝ կա խնդիրների մեծ համախումբ, բայց այս մարդկանց ամենամեծ պահանջն արդարադատությունն է։