Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր անդրադարձել է ընդդիմության անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպերին։

«Ժողովրդավարության հայկական ֆորումի» ընթացքում դեսպանը մտահոգություն է հայտնել, որ իրավապահներն ուժ են կիրառում բողոքի ակցիայի մասնակցիների նկատմամբ։

«Տեսնելով, թե ինչ է տեղի ունենում ցուցարարների հետ, ակնհայտ է, որ այստեղ կան մտահոգություններ: Այն, ինչ մենք տեսնում ենք ռեպորտաժներում, տեսանյութերում, անհամաչափ ուժի կիրառում է։ Այս դեպքերը պետք է հետաքննվեն, այս ոլորտում պետք է պատասխանատվություն լինի։ Եվ մենք ազդակներ տեսել ենք, որ կառավարությունը ցանկանում է հետաքննել այս դեպքերը», — ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։

Լին Թրեյսին նաև խոսել է ցույցերի ընթացքում լրագրողների աշխատանքը հարգելու, նրանց նկատմամբ ոտնձգությունները բացառելու անհրաժեշտության մասին, անդրադարձել ցուցարարներին ևս.

«Ցուցարարները ևս ունեն պատասխանատվություն խաղաղ իրականացնելու ակցիաները՝ քաոս, խառնաշփոթ չստեղծելու, մյուսների իրավունքները չոտնահարելու հարցում»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest