Ոստիկանը հայհոյել, ապա ծեծել է բերման ենթարկված անչափահասներին

47

«Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության» բաժնից փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ հիշյալ բաժին բերման են ենթարկվել 5-8 քաղաքացիներ, որոնց մեջ են եղել երկու անչափահասներ՝ 17 տարեկան Քոչարյան Ալեքսանդրը և 15 տարեկան Խաչատրյան Ալեքսանդրը։ Բաժնի ներսում վերջիններիս հասցեին օպերատիվ գծով տեղակալ Մեսրոպյանը հայհոյանքներ է հնչեցրել՝ պայմանավորված նրանց քաղաքական դիրքորոշմամբ, ինչպես նաև ծեծի է ենթարկել Ալեքսանդր Խաչատրյանին։

Ընթացքում Ալեքսանդր Քոչարյանը փորձել է բաժանել՝ պաշտպանելու ընկերոջը, որի ժամանակ  հիշյալ տեղակալը ծեծի է ենթարկել նաև վերջինիս։

«Ես նոր բաժնում էի, հիշյալ տղաները բաժին բերման էին ենթարկվել փաստացի 11։30-ին, սակայն որևէ փաստաթղթավորում չէր իրականացվել։ Այս հարցը չի թողնվելու այսպես և ընթացք է ստանալու»,-եզրափակել է փաստաբանը։