Երևանի տարբեր հատվածներից բերման է ենթարկվել 352 քաղաքացի

44

Երևանում բերման է ենթարկվել 352 քաղաքացի։ Ոստիկանությունից հայտնում են, որ քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):