Բերման է ենթարկվել 277 ցուցարար

39

Բերման է ենթարկվել մայիսի 18-ի առավոտյան Երևանում անհնազանդության ակցիա իրականացնող 277 քաղաքացի, հայտնում են Ոստիկանության լրատվական բաժնից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմությունը մայիսի 2-ից անհնազանդության ակցիաներ, հանրահավաքներ է իրականացնում Երևանում և մարզերում։ Ակցիաներին մասնակցում են ինչպես «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչներ, այնպես էլ այլ խմբեր ու քաղաքացիներ։ Ընդդիմադիրները նշում է, որ «Նիկոլ Փաշինյանը չունի Հայաստանը նոր զիջումների տանելու մանդատ և պետք է հրաժարական տա»։
Լուսանկարներ այսօրվա անհնազանդության գործողություններից՝