Վաղ առավոտից մեկնարկել են ընդդիմադիրների անհնազանդության ակցիաները։ Ցուցարարները պարբերաբար փողոցներ են փակում։ Կասկադի հատվածում ոստիկանների ու ցուցարարների միջև հրմշտոց սկսվեց, ոստիկաններն ուժ կիրառելով բերման ենթարկեցին փողոցը փակած ցուցարարներին։
Անհնազանդության ակցիայի մասնակիցները փակել էին նաև Խորենացի և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկը, կարճ ժամանակ անց ոստիկաններն այստեղից էլ բոլորին բերման ենթարկեցին։ Հարցին՝ պարզաբանումներ տրվե՞լ են, թե ինչի համար են իրենք բերման ենթարկվում, ցուցարարները պատասխանեցին, որ տեղյակ չեն։
Վիճակը լարված էր նաև Նոր Նորքում, այստեղից էլ բերման ենթարկվածներ կան: Ակցիան գլխավորում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։ Ոստիկանները նրան ևս փորձում էին բերման ենթարկել, սակայն բաց թողեցին, երբ իմացան, որ պատգամավոր է։
Ժամը 10-ի դրությամբ բերման էր ենթարկվել 155 քաղաքացի։ Կեսօրին մոտ Ոստիկանությունը հայտնեց արդեն 286 բերման ենթարկվածի մասին։ Բերման ենթարկվեցին նաև Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Աշոտյանը, Արամ Վարդևանյանը, Լևոն Քոչարյանը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: