Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց․ առաջիկայում կկնքվի հայ-իրանական նոր պայմանագիրը

31

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել եմ ԻԻՀ նավթի նախարար Ջավադ Օջիի հետ․ ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

«Հանդիպման ժամանակ քննարկել ենք գազ՝էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով նոր պայմանագիրը։ Առաջարկներ եմ ներկայացրել պայմանագրի վերակնքման հետ կապված։ Առաջիկայում, երբ պայմանագիրը կվերջնականացվի, պատրաստ լինեն ներկայացված առաջարկությունների վերաբերյալ իրանական կողմի պատասխանները, պայմանագիրը կկնքվի։ Քննարկել ենք նաև նավթի վերամշակման, բիտումի, բիտումի գնի հետ կապված հարցեր։ Նշել եմ, որ Հայաստանում ակտիվ ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում, սակայն բիտումի գնի հետ կապված փոփոխությունները որոշակի դժվարություններ են առաջ բերել։ Ցանկալի կլիներ, որ բիտումը Հայաստան ավելի մատչելի հասցվեր»,- գրել է նախարարը։