Երևանում իրականացվող անհմազանդության ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 91 քաղաքացի։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Վերջիններս բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Երևանում ցուցարարներն իրականացնում են ավտոերթեր։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: