Երևանում առաջիկայում կմեկնարկեն նոր քրեակատարողական հիմարկի կառուցման աշխատանքները, որը կփոխարինի գործող չորս ՔԿՀ-ներին։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

«Մյուս շաբաթ արդեն պատրաստ կլինի նոր քրեակատարողական հիմնարկի մանրակերտը և 3D ձևաչափով ամբողջ մոդելավորումը, որն իրականացվեց վերջին ամիսներին հայ և միջազգային փորձագետների կողմից։ Հավանության արժանանալուց հետո արդեն կսկսվի նոր ու մեծ քրեակատարողական հիմնարկի կառուցումը Երևանում, որը կփոխարինի եղած չորսին, ինչն օպտիմալացման և նաև մարդկային պայմաններով ապահովելու, խստությունը և օրինականությունը պահպանելու լուրջ ազդակ կլինի ամբողջ համակարգի համար»,- ասաց նախարարը։

Նոր ՔԿՀ կառուցումը մոտ 20 մլրդ դրամ արժողությամբ նախագիծ է, տեղեկացրեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest