Երևանի տարբեր փողոցներում անցկացված անհնազանդության ակցիաների ընթացքում ժամը 16:00-ի դրությամբ ոստիկանական բաժիններ է բերման ենթարկվել 61 մարդ։

Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը):

Նշենք՝ Երևանում այսօր չորս ուղղություններից քայլերթ է իրականացվել։ Քաղաքացիները փակել են մի շարք փողոցներ, ինչի ընթացքում ոստիկանության մեծաթիվ ծառայողներն ուժի գործադրմամբ բերման են ենթարկել ակցիայի մասնակիցների։

Pin It on Pinterest