Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրը զեկուցել է, որ 2- 3 օրվա ընթացքում անհրաժեշտ է պատերազմը կանգնեցնել․ Դավիթ Տոնոյան

110

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որը 2021 թվականի սեպտեմբերի 30-ից կալանավորված է եւ պահվում է Երեւան ՔԿՀ-ում, գրավոր պատասխանել է NEWS.am-ի կողմից ուղղված մի քանի հարցերին։

Պարոն Տոնոյանըստ էությանՁեր վերաբերյալ քրեական գործով գրեթե բոլոր ամբաստանյալներն ազատության մեջ են։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ խնդիր են լուծում իրավապահները՝ Ձեզ կալանքի տակ պահելով։

Քրեական գործով մեղադրանք է առաջադրված նախկին եւ գործող 7 պաշտոնյայի, որոնցից երեքը շարունակում են մնալ կալանքի տակ: Իմ կարծիքով, իրավապահ համակարգը ձեռնպահ է մնում հենց 44-օրյա ռազմական գործողությունների տարելիցի ժամանակահատվածում կատարված ձերբակալումների ժամանակ իր կողմից արված աղմկահարույց հայտարարությունների (ընդ որում՝ դրանք բանսարկու եւ ոլորտային գիտելիքների թերության հիման վրա կառուցված հայտարարություններ էին) պարագայում ինձ կալանքից ազատելու որոշումից, քանի որ կենթարկվի իշխանության պատուհասմանը: Այդ մտավախությունն ունի նաեւ դատարանը, որը շարունակում է նույն գործելաոճը՝ շուրջ 2 ամիս ձեռնպահ մնալով որեւէ դատական նիստ անցկացնելուց՝ քաջ գիտակցելով, որ սկսվող դատաքննությամբ բացահայտվելու են կալանքի տակ գտնվող անձանց ազատ արձակելու, ինչպես նաեւ նրանց մեղսագրվող արարքում արդարացնելու ակնհայտ հիմքեր: Նշվածով պայմանավորված՝ քայլեր ենք ձեռնարկում իրավունքներիս պաշտպանության նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու ուղղությամբ:

Դիտարկումներ կանոր Ձեզ կալանքի տակ պահելը քաղաքական դրդապատճառներ ունի։ Ձեր հարաբերությունները 44 օրյա պատերազմից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ինչպիսի՞ն են եղել։

Վարչապետի հետ պաշտոնավարմանս ընթացքում մշտապես պահպանել եմ, իմ գնահատմամբ, պաշտոնական եւ շատ ծանր որոշումների կայացման պահին վստահելի հարաբերություններ: Պատերազմից հետո եղած հարաբերությունները բացասական կամ լարված գնահատել չեմ կարող, բայց եւ այնպես ինձ կալանքի տակ պահելն, անշուշտ, քաղաքական շարժառիթ ունի, որի վերաբերյալ ԱԺ ամբիոնից հենց վարչապետն է արտահայտվել: Ստացվեց այնպես, որ «քաղաքականությունն» իմ կամքից, ցանկություններից եւ վարքից անկախ սկսեց զբաղվել ինձանով:

Ինչո՞ւ հրաժարական տվեցիք։ Արդյո՞ք ձեր նկատմամբ ճնշումներ եղել են։

Ես հրաժարական չեմ տվել եւ իմ պաշտոնանկության օրը հայտարարել եմ. «Այս պահին պաշտոնավարումս դադարեցնելը կրկնակի դժվար է, քանզի սովորություն չունեմ հեշտ ու ընդունված ճանապարհը բռնելով խուսափելու բարդ իրադրության մեջ հայտնվելուց, եթե նժարին պետությանն ու ժողովրդին ծառայել-չծառայելն է դրված: Նույն սկզբունքով եմ առաջնորդվել նաեւ 2018 թվականի գարնանը: Բայց ստեղծված իրավիճակը կարիք ունի լիցքաթափման: Եվ ուզում եմ, որ իմ հեռանալն ընկալվի այդ տրամաբանության մեջ»:

Այժմ էլ ասվածին ավելացնելու այլ բան չունեմ:

44 օրյա պատերազմից հետո ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը հայտարարեցոր պատերազմի չորրորդ օրն ինքը ԱԽ նիստին զեկուցել էոր 2–3 օրվա ընթացքում անհրաժեշտ է պատերազմը կանգնեցնել։ Փաշինյանը հերքում է Գասպարյանի այս պնդումը։ 

Դուք՝ որպես Պաշտպանության նախարարորը ներկա է եղել այդ նիստինլսե՞լ եք Օնիկ Գասպարյանի այդ զեկույցը։

Նախկինում նշել եմ, հիմա էլ վերահաստատում եմ, որ վերոհիշյալ հայտարարությունն արվել է, ավելին՝ այն արվել է ոչ միայն Անվտանգության խորհրդի նիստերում, եւ այն ինձ հետ համաձայնեցված է եղել: Այնուհանդերձ, Զինված ուժերը պատրաստակամ են եղել մարտնչելու «ոչ մի քայլ նահանջ» սկզբունքով՝ անկախ ռազմական գործողությունների դադարեցման դիվանագիտական ջանքերից: